Կիրակի, 7 Դեկտեմբեր, 2025֊ին, Ռուհր շռջանի հայ համայնքի անդամները, Սուրբ և անմահ պատարագէն ետք , տարուայ վերջին սիրոյ սեղանի շուրջ հանախմբուեցան։ Ջերմ մթնոլորտն ու համեղ ճաշը նաև փոքրիկներուն նուերներն ու մեծահասակների խաղերը հայերէն երգերն ու պարերը հաճելի օր մը անցնելու առիթ մըն էր։
Ինչպես ամէն տարի այս տարի ևս խորանի ծառայողներուն վարչութեան ատենապետուհին շնորհակալութիւն յայտնեց փոքրիկ յուշանուերներով։
Շնորհակալութիւն բոլոր անոնց որոնք ջանք և ճիգ չեն խնայեր այս Սրբազան գործը առաջ տանելու, պահելու և պահպանելու հայ եկեղեցին եւ մշակոյթը ։
Ռուհր Շռջանի հայ համայնքի վարչութիւն



