ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՒ ՏԷՐՈՒՆԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՕԾՈՒՄ ՌՈՒՀՐ ՇՐՁԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Կիրակի, 4 Մայիս 2025-ին, Ռուհրի Միւլհայմ քաղաքի Էմմանուէլ եկեղեցում Աշխարհամատրան կիրակիի առիթով տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր շրջանի հոգեւոր հովիվ հոգեշնորհ Տ․ Եղիշէ վարդապետ Աւետիսեանը։ Սբ․ Պատարագին նախագահեց եւ օրուայ խորհրդի մասին ներկաներին իր պատգամը փոխանցեց Գերմանիայի Հայոց Թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը։
Սբ. Պատարագի աւարտին առաջնորդ սրբազան հօր ձեռամբ կատարուեց Ռուհր շրջանի Հայ Համայնքին նուիրաբերուած երկու սրբապատկերների օրհնութիւնն ու օծումը։ Սրբապատկերների հեղինակն է գերմանաբնակ Մխիթար Յակոբեանը, ով արժանացաւ Սրբազան Հօր գնահատանքին եւ օրհնութեանը։
Այնուհետեւ նոյն եկեղեցու սրահի մէջ տեղի ունեցաւ Սիրոյ ճաշ, մատուցուեց հայկական աւանդական հարիսա։ Սիրոյ սեղանի ընթացքում մի քանի հայկական երգերի կատարմամբ հանդէս եկաւ Համայնքի նորաստեղծ «Քնար» երգչախումբը` խմբավարութեամբ Սարգիս Քեթենճեանի։
Սիրոյ սեղանի աւարտին օրհնութեան խօսք արտասանեց առաջնորդ Սերովբէ սրբազանը։ Նա քաջալերեց Համայնքի վարչութեանն իր նուիրեալ գործունէութեան համար, շնորհաւորեց եւ իր գնահատանքն ու օրհնութիւնը բերեց «Քնար» նորաստեղծ երգչախումբին եւ «Պահպանիչ» աղօթքով հայցեց Աստծոյ օրհնութիւնը բոլոր ներկաներին։