Կիրակի, Յուլիսի 6֊ին, Ռուհրի շրջանի հայ համայնքի վարչութեան կազմակերպմամբ, տեղի ունեցաւ հայկական դպրոցի ամավերջի առաջին հանդէսը։Համայնքի հոգեւոր հովիւ, հոգեշնորհ Տ․ Եղիշէ վարդապետ Աւետիսեանը հոգեւոր պատգամ փոխանցեց ներկաներին՝ բարձր գնահատելով ուսուցիչների կատարած աշխատանքը, ապա անուն առ անուն իր շնորհակալութեան եւ օրհնութեան խօսքը յայտնեց մանկավարժներին, որոնց անուրանալի ծառայութեան շնորհիւ օտար ափերում ապրող մեր երեխաները սովորում են ոսկեղէնիկ հայոց լեզուն, ստանում՝ հայեցի դաստիարակութիւն։ Դիմելով ծնողներին՝ հոգեշնորհ հայր սուրբը քաջալերեց նրանց, որ շարունակեն իրենց զաւակների քայլերն ուղղել դէպի հայ դպրոց եւ սուրբ եկեղեցի, որտեղ կերտւում է նրանց ինքնութիւնն ու նկարագիրըԱյնուհետեւ համայնքի վարչութեան ատենապետուհի, տիկին Մադլէն Պերթիզլեանի շնորհակալական խօսքից հետոյ, դպրոցի աշակերտների երգերով ու արտասանութեամբ ներկաները վայելեցին նախակրթարանի ուսուցչուհիների պատրաստած գեղեցիկ եւ ուսուցողական յայտագիրը, որը իրենց գործին անսահմանօրէն նուիրուած մանկավարժների աշխատանքի արգասիքն էր:
Կիրակի, Յուլիսի 6֊ին, Ռուհրի շրջանի հայ համայնքի վարչութեան կազմակերպմամբ, տեղի ունեցաւ հայկական դպրոցի ամավերջի առաջին հանդէսը։
Համայնքի հոգեւոր հովիւ, հոգեշնորհ Տ․ Եղիշէ վարդապետ Աւետիսեանը հոգեւոր պատգամ փոխանցեց ներկաներին՝ բարձր գնահատելով ուսուցիչների կատարած աշխատանքը, ապա անուն առ անուն իր շնորհակալութեան եւ օրհնութեան խօսքը յայտնեց մանկավարժներին, որոնց անուրանալի ծառայութեան շնորհիւ օտար ափերում ապրող մեր երեխաները սովորում են ոսկեղէնիկ հայոց լեզուն, ստանում՝ հայեցի դաստիարակութիւն։ Դիմելով ծնողներին՝ հոգեշնորհ հայր սուրբը քաջալերեց նրանց, որ շարունակեն իրենց զաւակների քայլերն ուղղել դէպի հայ դպրոց եւ սուրբ եկեղեցի, որտեղ կերտւում է նրանց ինքնութիւնն ու նկարագիրը
Այնուհետեւ համայնքի վարչութեան ատենապետուհի, տիկին Մադլէն Պերթիզլեանի շնորհակալական խօսքից հետոյ, դպրոցի աշակերտների երգերով ու արտասանութեամբ ներկաները վայելեցին նախակրթարանի ուսուցչուհիների պատրաստած գեղեցիկ եւ ուսուցողական յայտագիրը, որը իրենց գործին անսահմանօրէն նուիրուած մանկավարժների աշխատանքի արգասիքն էր: