Մայիսի 3֊ին, 2026 թ., Ռուհր շրջանի հայ համայնքում տեղի ունեցաւ Երեւման Սուրբ Խաչի Տօնի Ս. Պատարագ։ Պատարագիչն էր արժանապատիւ Տ. Նարեկ քահանայ Ամիրեանը, ով առաջին անգամ լինելով , իրենց ընտանեաց ուխտի պատարագ մատուցեց։ Ժամօրհնողն էր Համայնքի հոգեւոր հովիւ, հոգեշնորհ Տ. Եղիշէ վարդապետ Աւետիսեանը։
Այնույետեւ սրահում համայնքի դպրոցի սաների եւ մանկավարժների մասնակցութեամբ, մայրերի տօնի առիթով ասմունքի հանդիսութիւն տեղի ունեցաւ։ Ապա համայնքի պարախումբը`
պարուսոյց Տիկին Կարինէ Տոնոյեանի ղեկավարութեամբ ներկայացրեցին հայկական ժողովրդական պարեր։
Համայնքի վարչութեան ատենապետուհի, տիկին Մադլէն Պերտիզլեանի շնորհակալական եւ երախտագիտութեան խօսքով եզրափակուեց հանդիսութիւնը։



