ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ՌՈՒՀՐ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
—————–
Կիրակի` 6 օգոստոս 2023-ին, Ռուհր Շրջանի Հայ համայնքում մատուցվեց հերթական Սբ. Պատարագի արարողությունը։
Պատարագիչ հոգևորականը համայնքիս հոգեւոր հովիվ տեր Վահրիճ քահանա Բաղդասարյանն էր։
Տեր հայր նախ քարոզեց` նյութ ունենալով օրվա ավետարանական հատվածը, ապա հավարտ իր քարոզի ներկա հավատացյալներին և Համայնքի վարչութանը իր երախտագիտությունը հայտնեց Սբ. Խորանի անհրաժեշտ պարագաներ (Խաչվառ, ավետարան, ծածկոցներ և այլ) ձեռք բերելու համար։
Տեր հայրը տեղեկացրեց, որ Սբ. Պատարագին գործածվող սկիհը և մաղզման նվիրել է Առաջնորդ Սերովբե Սրբազանը, որի համար Համայնքի վարչության և իր անունից որդիական երախտագիություն հայտնեց Սրբազան Հորը։
Տեր հայրը շնորհակալություն հայտնեց նաև բարեշնորհ Վազգեն սարկավագին` Սբ. Խորանը ավանդական ոճով կահավորելու անհրաժեշտ պարագաները պատրաստելու համար։
Սբ. Պատարագի և Հոգեհանգստյան արարողությունից հետո ներկաները հնարավորություն ունեցան մասնակցելու միասնական սիրո ճաշին։
Սրահում տեր հայրը ներկաներին տեղեկացրեց առաջիկա միջոցառումների, նաև այն մասին, որ սեպտեմբեր ամսից Համայնքում կգործի Կիրակնօրյա դպրոց, իսկ պատանիները և երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու հայկական-ժողովրդական պարի դասընթացների։
Ճաշի ավարտին Համայնքի վարչությունը և Երիտասարդաց հանձնախումբը հաճելի անակնկալ մատուցեցին տեր հորը` շնորհավորելով իր ծննդյան տարեդարձը ։
Համայնքի Փոխատենապետուհի տիկին Մադլեն Բերթիսզլյանը հանուն Համայնքի վարչության շնորհավորեց տեր հորը և իբրև նվեր փոխանցեց քահանայական գեղեցիկ լանջախաչ։
Տեր հայրը իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին` մաղթելով Աստծո անսպառ օրհնությունները։
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉՈՒԹՈՒՆ